
ArmLur.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր կուսակցության գրասենյակում վարչության նիստ է անում: Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը ևս շտապել է այնտեղ:
Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ՔՊ-ականները քննարկել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Քննարկվել է նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
ArmLur.am֊ը տեղեկացավ, որ Փաշինյանն ավելի վաղ է լքել նիստը, ինչից հետո ՔՊ֊ականները շարունակել են քննարկումները։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ նիստը բավականին թեժ մթնոլորտում է անցել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: