Լուսանկարը՝ համացանցից
Թուրքական Galatasaray ֆուտբոլային ակումբը ցանկացել է բանակցել Մոսկվայի Dinamo-ի հետ վերջինիս 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու նպատակով։ Զախարյանը հրաժարվել է թուրքական թիմում հանդես գալու հնարավորությունից։ Նա նշել է, որ անձնական պատճառներով է հրաժարվել։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամ եմ: Ի՞նչ արտոնություններ ունեմ եւ որոնցի՞ց կարող եմ օգտվել:
Անի Միսակյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին, որպես դրամական օգնություն, նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն՝ պարգեւավճար: Զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների բուժսպասարկումը եւս գտնվում է պետության հոգածության ներքո։ Այս արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է բժշկական հաստատության ղեկավարությանը տեղեկացնել Ձեր կարգավիճակի մասին՝ նրանց ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Պետությունը նման կարգավիճակ ունեցող անձանց համար մի շարք արտոնություններ է սահմանել նաեւ գույքահարկի գծով։ Մասնավորապես, գույքահարկից ազատվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած եւ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքերը մինչեւ այդ անձանց զավակներից մեկի՝ 18 տարին լրանալը։ Գույքահարկի գծով արտոնություններից կարող եք օգտվել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարներին կամ գույքահարկի հավքագրմամբ զբաղվող բաժիններին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամ դարձած զինծառայողներին պետության կողմից նշանակվում է հաշմանդամության, իսկ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ։ Բացի այդ, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ առանձին դեպքերում՝ դժբախտ պատահարներ, կոմունալ ծառայությունների համար կուտակված պարտքի մարում, գերեզմանի բարեկարգում, ծննդյան (մահվան) տարեդարձ եւ այլն՝ մինչեւ 100 հազար դրամի չափով, իսկ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամների ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ 30.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ անել, եթե իմ աշխատավարձը կամ թոշակը արգելադրվել են Հարկադիր ծառայության կողմից:
Աստղիկ Հունանյան (68 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ դեպքում անհրաժեշտ է գործատուից՝ աշխատավարձի դեպքում, եւ սոցիալական տարածքային ստորաբաժանումից կենսաթոշակների եւ նպաստների դեպքում վերցնել տեղեկանք, որում նշված կլինի ստացվող եկամուտների չափը, բանկը, որի միջոցով Դուք ստանում եք այդ գումարները, այն հաշվեհամարը, որից փոխանցվում են այդ գումարները։ Տեղեկանքը վերցնելուց հետո այն դիմումին կից պետք է ներկայացնեք Դատական ակտերի հարկադիր ծառայության այն բաժին, որտեղ կիրառվել են արգելանքները՝ դիմումով խնդրելով պահումները կատարել միայն սահմանված տոկոսների չափով։
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է բռնագանձում տարածել անձի եկամտի՝ աշխատավարձի, կամավոր կամ կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա: Պետք է հաշվի առնել, որ բռնագանձումը կարող է տարածվել եկամտի միայն որոշակի մասի վրա (ոչ ամբողջությամբ): Մասնավորապես, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով, ապա, վերոնշյալ հիմքերով, ստացվող եկամուտներից (բացառությամբ կենսաթոշակների) բռնագանձումը կարող է տարածվել մինչեւ 75%-ի չափով, իսկ այլ տեսակի պահանջների բավարարման նպատակով կարող է տարածվել մինչեւ 50%-ի չափով. անձի պետական կենսաթոշակներից կարող է բռնագանձվել մինչեւ 30%-ի չափով: