ՒՍ 8 ԱՄԻՍ ԿՍՏԱՆԱՆ 68 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր մարտի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներին, որոնք դրամական աջակցության ծրագրի  շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300 000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչեւ 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68 000 դրամ, ամսական աջակցությունը տրամադրել եւս 8 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ:

 

Խնդիրն այն է, որ Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, եւ, կառավարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 30-ը:

Նախագծով նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը, եւ այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցությունը 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսների համար չի վճարվի։

«Ըստ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից 16.12.2022 N01/09/08897-2022 գրությամբ ստացված տվյալների՝ 16.12.2021 դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 19.10.2022 ծնված երեխա է: Ըստ այդմ, որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 1 երեխայի համար պետք է վճարվի նաեւ միանվագ դրամական աջակցություն՝ 300000 դրամ, եւ ամսական օգնություն՝ հոկտեմբեր ամսից սկսած:

Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար օգնություն ստացած 37 անձի համար ութ ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինի 20,128.0 հազ դրամ գումար (37 x 8 x 68000=20,128.0 հազար դրամ):

Հաշվի առնելով, որ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամական աջակցությունը նոր ծնված երեխաների համար վճարվում է՝ ծննդյան ամսվանից սկսած, ըստ այդմ, 2022 թվականի հոկտեմբերի 19-ին ծնված մեկ երեխայի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 980.0 հազ դրամ գումար (1×10 x 68000+300000=980.0 հազար դրամ):

Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 21,108.0 հազ. դրամ, որն առաջարկվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

 

 

 

 

 

«ԱԿԲԱ»-Ն ԿՏԵՂԱԲԱՇԽԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

«Ակբա» բանկը 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար եւ 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան համապատասխանաբար 5% եւ 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռք բերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ «Ակբա» բանկ ներկայացնեն  պարտատոմսերի ձեռք բերման հայտեր։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

l դրամային պարտատոմսերի ձեռք բերման հայտ,

l դոլարային պարտատոմսերի ձեռք բերման հայտ:

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար՝

l դրամային պարտատոմսերի ձեռք բերման հայտ,

l դոլարային պարտատոմսերի ձեռք բերման հայտ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Ոգեշնչված գործարար կանանցով. «Ակբա» բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կին գործարարների ներգրավվածությունը։

«Մենք կարծում ենք, որ երկրի մակարդակով ունենք շատ մեծ պահուստային պոտենցիալ։ Պետք է խրախուսել կանանց, օժանդակել, ցույց տալ որոշակի հնարավորություններ եւ այդ հնարավորություններից օգտվելու եղանակը։ «Ակբա» բանկն իր միջոցառումների շարքով, բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը իրականություն դարձնել»,- նշել է «Ակբա» բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«ՎԶԵԲ-ը կարեւորում է գենդերային հավասարությունն անցումային գործընթացում, եւ հենց մեզ մոտ էլ ղեկավար պաշտոններում շատ են կանայք։ ՎԶԵԲ-ը ձգտում է աջակցություն տրամադրել կանանց կողմից կառավարվող փոքր ու միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան տնտեսական աճ ապահովել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել իրենց հմտությունները, եւ հենց այս նպատակով սկսեցինք աջակցության «Կանայք՝ բիզնեսում» ծրագիրը»,- նշել է Վերակառուցման եւ զԶարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

«Կանայք՝ բիզնեսում» ծրագրի ֆինանսավորման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր պաշտոնական կայքէջ։

«Կանայք՝ բիզնեսում» ծրագրի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկությունների կին ղեկավարների համար կիրականացվեն նաեւ մենթորինգ, բիզնես դասընթացներ, խորհրդատվություն բիզնեսում կանանց ոգեշնչելու եւ նոր գաղափարներ իրագործելու նպատակով։

Բանկը վերահկսվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

 

 

 

 

ԿԶԲԱՂՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

Կառավարությունն իր  մարտի 2-ի նիստում հաստատեց Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:

Միջոցառման գլխավոր նպատակը, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն եւ արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված, դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման եւ նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական եւ վարչատնտեսական ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի եւ հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, եւ բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը։ Ֆինանսատնտեսական, վարչական եւ տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում, եւ տնօրենը հնարավորություն չունի լիարժեք կազմակերպել, գնահատել եւ վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի եւ հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները եւ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը եւ վերահսկողությունը։ Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, եւ ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է  մնացած ժամանակահատվածում։

Առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական եւ ֆինանսական մասով։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական եւ ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ եւ իրականացմամբ։

Ուսումնական հաստատություններում կառավարումը ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի եւ վարչատնտեսական մասի համակարգողի միջեւ  տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ եւ արդյունավետ կառավարում՝ գործառույթների եւ պատասխանատվության հստակ բաշխմամբ: Մրցութային կարգով այն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել մի շարք ռիսկերից, այդ թվում՝ համակարգին եւ պաշտոնային պարտականություններին ոչ իրազեկ մարդկանց ներգրավվման առումով:

 




Լրահոս