Լուսանկարն արվել է Դիլիջանում
Բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսանքի են դուրս եկել Դիլիջան քաղաքի բակերից մեկում։ Եղջերուների մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է համացանցում։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ հիմքով կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու ընթացակարգը:
Դիանա Ստեփանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ, որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
-նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
-նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
-գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
-կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2013թ. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայցով դիմել է 320 անձ: Նրանցից 259-ը ճանաչվել է փախստական եւ ստացել ապաստան:
ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կան արդյոք դեպքեր, երբ քաղաքացիական ծառայության խորհուրդն անցկացնում է ծառայողական քննություն: Եթե այո, ապա խնդրում եմ նշել մի քանի դեպք:
Արմեն Սահակյան (37 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել խորհրդին,
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի) իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը, եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի) իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով խորհրդի համաձայնությունը ստանալու համար,
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով խորհրդի համաձայնությունը ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով խորհրդի համաձայնությունը ստանալու համար:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, քաղաքացիական ծառայողը, բացի աշխատանքի ընդունվելու քննություններ հանձնելուց, պետք է խիստ պարտաճանաչ լինի նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում: Բացթողումներն, ինչպես տեսնում ենք, հեշտությամբ չեն ներվում: