
Մարտի 31-ից ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Շվեդիայից ժամանող պատվիրակությանը դիմավորելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատվիրակության ընդունելությունը կազմակերպվելու է ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան