Երեկ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որը տևեց չորս ու կես ժամ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կառավարության աշխատակազմը լրագրողներին ասուլիսին հրավիրել էր մեկ ժամ առաջ և նախորդ անգամվա պես նրանց խումբ-խումբ էր ուղեկցել ասուլիսների համար նախատեսված վայր:
Այս անգամ, չգիտես ինչու, կառավարության աշխատակազմը բավական ուշադիր էր տեղանք մաքրության հանդեպ: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ուշադիր դեմքով զննում էր տեղանքը, փռված գորգը, դրված բաժակը և լուրջ դեմքով հրահանգներ տալիս:
Դա էր պատճառը, որ երեք անգամ ստիպված եղան գորգը մաքրել, ապա Նիկոլ Փաշինյանի աթոռը, սեղանը և այլն: Ստացվում է՝ Տարոն Չախոյանը կառավարությունում մաքրության ապահովում է իրականացնում: