Ինչ է կատարվում Բրյուսովի համալսարանի շուրջ. նախարարը նոր որոշում ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսովի անվան համալսարանում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բանն այն է, որ այսօր առավոտյան բրյուսովցիներն իմացել են, որ նախարարության կողմից ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը: Նշենք, որ ուսանողները ու դասախոսները դեմ են այս որոշմանը և պայքարելու են։

Եվ հիմա ռեկտորի նշանակման մասին նոր որոշումից հետո Բրյուսովի անվան համալսարանի իրավիճակի շուրջ հետաքրքրությունն ավելացել է: Մասնավորապես, հասարակական սեկտորի ներկայացուցիչները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և հասկացրել, որ պետք չէ նման քայլեր անել և ոստիկանների ուղեկցությամբ ռեկտոր տանել համալսարան՝ ներկայացնելու համար: Եվ այժմ ArmLur.am-ի տեղեկություններով, որոշում է կայացվել նրան բուհում ներկայացնելը հետաձգել:

 




Լրահոս