Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունների և աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրությունների մասին ArmLur.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ:
Քաղաքական գործիչը մտահոգիչ է համարում Փաշինյանի հայտարարություններն Արցախի մասով, ավելին՝ ըստ նրա՝ որևէ հայանպաստ և հուսադրող հայտարարություն այդպես էլ չհնչեց ասուլիսի ժամանակ.
«Բավականին բացասական են իմ տպավորությունները այդ ասուլիսից, եթե վարչապետն ասում է, որ բանակցությունները փակուղի են մտել, կամ ինքը ինչ-որ հարցերում կաշկանդված է, ապա նա պետք է մտածի իր հետագա գործողությունների մասին: Հանրությունը, որն ընտրել է իշխող քաղաքական ուժին, պետք է գիտակցի, որ կաշկանդված մարդ է երկիրը կառավարում: Ինչ վերաբերվում է Արցախի վերաբերյալ վարչապետի հայտարարություններին՝ թող հարցում անեն ու պարզեն՝ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է համամիտ նրա մտքերի հետ, բնակչության 85%-ից ավելին չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում»,-ասում է Թարվերդյանը:
Ինչ վերաբերվում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններիին, որին իր ղեկավարած քաղաքական ուժը ևս մասնակցելու է, Թարվերդյանն ասում է, որ իր ընտրվեու դեպքում ավելի հաճախակի են լինելու ուղիղ շփումները քաղաքացիների հետ, երևանցիները հնարավորություն են ունենալու ուղիղ եթերի ժամանակ պարբերաբար հարցեր ուղղել քաղաքապետին: