Հակառակորդի վերջին սադրանքների և բանակում տիրող իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, վերջին օրերին թշնամին կրկին ակտիվացել է, սադրանքների է դիմում ո՛չ միայն Արցախի, այլ նաև՝ Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից կարող ենք արձանագրել, որ թիրախում Սյունիքն է, այդ ուղղությամբ են հիմնական սադրանքները լինում: Ինչո՞վ եք պայմանավորում այս ակտիվությունը.
-Պետք է զգոն լինենք, ինչ-որ առումով փորձագիտական դաշտում նաև կանխատեսվում էր, որ օրերը տաքանալուն պես սահմանին սադրանքները կավելանան, մի կողմ թողնենք նույնիսկ աշխարհաքաղաքական տարատեսակ դրդապատճառները, զուտ ռազմական լոգիկան էլ էր սա ասում: Դեռևս փետրվարին այս մասին խոսվեց, որ հենց եղանակները տաքանան, որոշ տեղերում սադրանքներ կարող են լինել: Արցախի դեպքից հետո սադրանքներ պետք է սպասել ցանկացած հատվածում:
-Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ է սահմաններին նոր էսկալացիայի հնարավորությունը: Ձեր գնահատմամբ՝ հնարավոր նոր էսկալացիայի դեպքում մեր բանակն ի վիճակի կլինի՞ դիմակայել, կա՞ն բավարար ռեսուրսներ:
-Եթե նկատի ունեք նյութական սպառազինությունը, ուրեմն մենք զիջում ենք Ադրբեջանին, միշտ էլ զիջել ենք, այնպես չի, որ այս պահին ամեն ինչ իդեալական է: Բանակի ռեսուրսները պրոբլեմ են, մասնավորապես՝ զենք-զինամթերքի մասով, դրա համար էլ հարցը մինչ էսկալացիային հասնելը, փորձ է արվում այլ զսպող միջոցներ կիրառել, այդ թվում՝ միջազգային դիտորդներ և այլն: Իսկ եթե խոսքը վերաբերվում է բանակի պատրաստակամությանը, ապա բանակը պատրաստ է իր առջև դրած խնդիրը կատարել, ինչպես 2022թ-ի սեպտեմբերին եղավ, էլի նույն իրավիճակն է հիմա, զենք-զինամթերքի մասով մենք շարունակում ենք զիջել հակառակորդին, բայց մեր տղաները հերոսաբար, հաճախ՝ իրենց կյանքի գնով դիմակայեցին:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում