ԼՈՒՐ ԿԱԴՐ           

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ռուսաստանի Դաշնությունում

Հայազգի 15-ամյա մենասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է գեղասահքի ՌԴ Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Պետրոսյանը հաղթել է ե՛ւ կարճ, ե՛ւ կամայական ծրագրում։ Երկու ծրագրերի հանրագումարում 15-ամյա գեղասահորդը ստացել է 255,01 միավոր (կարճ ծրագրի համար՝ 85,62, կամայականի համար՝ 169,39)։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպիսի պարտականություններ ունեն ծառայողական քննության կողմերը:

 

Վազգեն Սաֆարյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`

 

ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

 

բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը,

 

գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա ինչպես է վճարվում նրա կենսաթոշակը:

Գրետա Հարությունյան (71 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:

 

Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

 

Կենսաթոշակային համակարգի  իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ի դեպ, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

 




Լրահոս