Դատական համակարգում ԲԴԽ դատավոր դառնալու համար «կռիվ կինո» է սպասվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ԲԴԽ դատավոր դառնալու համար Սնանկության դատարանից իր թեկնածությունն է առաջադրել ոչ ավել ոչ պակաս Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը պատահական մարդ չէ:
Մասնավորապես նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է: Ասել է թե՝ ՔՊ-ն ամեն ինչ անում է ԲԴԽ-ում տեղավորելու իր մտերիմներին: Նշենք, որ Վահե Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է:
Իսկ ով է ՀՀ վերաքննիչ դատարանից իր թեկնածությունը առաջադրել ԲԴԽ գնալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա դատավոր Արշակ Վարդանյանն է, որը մրցակից ունի՝ քաղաքական իշխանության սրտի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը: Դատական համակարգում առաջիկայում ուժեղ մրցապայքար է լինելու:
Ռուբիկ Մխիթարյան
Քնար Մանուկյան