
Հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը վերջնական որոշում է կայացրել` ամուսնալուծվելու
մասին: Նա արդեն իսկ փաստաթղթերը ներկայացրել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան` բեյսբոլիստ
Քրիս Համֆրիսից բաժանումն օրինականացնելու համար: Քադաշյանն ամուսնալուծության հիմնական
պատճառ մատնանշել է` ամուսնու հետ տարաձայնություններն ու անհամատեղելիությունը: