ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օտարերկրացիները Երևանի տարբեր տարածքներում տեղադրել են թմրանյութ. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ:

Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեցին: 25 և 24 տարեկան երիտասարդները հայտնեցին, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում:

Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք թմրամիջոցը ձեռք էին բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով` մայրաքաղաքի տարբեր տարածքներում տեղադրելով իրացնելու նպատակով:

Չարենցի փողոցում իրավապահները հայտնաբերեցին նրանց տեղադրած պոլիէթիլենային տոպրակը` թմրամիջոցով: Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև մեքենան: Հայտնաբերվեց 13 փաթեթ` ընդհանուր 20 գրամից ավելի քաշով: Օտարերկրացիներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս