Յուրաքանչյուր խմբաքանակ գնում է լաբորատորիա, եւ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել այդ օրվա խմբաքանակի կաթնամթերքի մեջ, բայց հնարավոր է երկորդային աղտոտում է, մենք ոչինչ չենք բացառում: Այս պահին ընկերությունը կանգնած է, մաքրման աշխատանքներ են ընթանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բոնիլատ» ընկերության համապատասխան աշխատակիցը՝ անդրադառնալով «Հետք»-ի մարտի 2-ին փորձաքննության շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշին, որոնք գրանցել են բազմակի շեղումներ:
«Ես նորից եմ ասում, մեզ մոտ ցանկացած խմբաքանակ անցնում է լաբորատորիայով, եւ այս պահին գործարանը կանգնել է, եւս մեկ անգամ մաքրման աշխատանքներ են իրականացվում, եւ վաղը ընկերությունը կրկին կլինի շուկայում»,-նշեց մեր զրուցակիցը:
«Հետք»-ը մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկիխմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։
10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերիանթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։
Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի»կաթնաշոռերնում։
3 ցուցանիշի շեղումհայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։
Լ. Ե.