ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի անցյալը. Դավիթ Սանասարյանի դեմ հենց նա էր ցուցմունք տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանավորումն ու դրան ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ներգրավվածութան վերաբերյալ հարցերը:

Արսեն Թորոսյանն այդ քրեական գործի հարուցումից հետո սկսեց մեկնաբանություններ տարածել և նաև քննադատել դատական համակարգը: Նա մասնավորապես գրել էր. «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը… Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` ձերբակալություններն ու կալանավորումները, հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար»:

Պետական ապարատին ու դատական համակարգին մեղադրող Արսեն Թորոսյանին հիշեցնենք, թե ինչպես իր ցուցմունքի հիման վրա քրեական գործ հարուցվեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

Մասնավորապես, 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության  պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ: Այդ ժամանակ հենց Արսեն Թորոսյանն էր Դավիթ Սանասարյանի դեմ տեղեկություններ, կամ այլ կերպ ասած ցուցմունք տվել: Սա նրա գործունեության ընթացքի դրվագներից մեկն էր միայն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս