![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/T011441.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:
Քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և
լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող
բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն:
Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով: