
ArmLur.am-ի հարցման ի պատասխան Երևանի քաղաքապետարանից չեն հերքում քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
«Այս պահի դրությամբ մենք որևէ նոր զարգացման կամ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունենք, չենք կարող հերքել կամ հաստատել: Փոփոխություն լինելուն պես պաշտոնապես կհայտարարվի»,-մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Քրիստինա Մուշեղյան