84 մլն դրամ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից կիրականացվի «Քայլ դեպի տուն» միջոցառումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թ. միջոցառման իրականացման համար նախատեսված է 84 մլն դրամ՝ 440 մասնակցի համար, որից՝ 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող:

Միջոցառումը ներառում է՝ 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:

Ըստ հիմնավորման՝ 2018 և 2019 թթ. «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1200 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2020 թ.ին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, միջոցառումն իրականացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են շուրջ 201 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.-ին՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:




Լրահոս