Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը կօտարվի դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել 57 մլն 930 հազար դրամը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2 մլն 896 հազար 500 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 165 114 դրամը։
Առաջարկվում է նաև դասական աճուրդով օտարել Երևանի Արաբկիր համայնքում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված համապատասխան հողամասը: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել 619 մլն 782 հազար 032 դրամը։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 մլն 989 հազար 102 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 մլն 768 ՀՀ դրամը։
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հատուկ նշանակության, հողատարածքը՝ առանց մրցույթի 10 տարի ժամկետով, անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին՝ պտղատու այգիների հիմնման նպատակով:
Ն.Հ.