Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից: Ատեստավորման ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից: Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձարգույն խմբի պաշտոն զբաղեցնող Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ։
Ն.Հ.