Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացրել է նորանշանակ նախարար Վարդան Նիկոլայի Թադևոսյանի կենսագրությունը։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966թ., 22 հուլիսի, քաղաք Երևան
Կրթություն և վերապատրաստումներ
1973-1983թթ.- ք. Երևան, թիվ 106 միջնակարգ դպրոց
1983-1990թթ.- ք. Երևան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
1991-1992թթ․- ք․Երևան, Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, վերականգնող թերապիստ
1994թ․- Գերմանիա, Հայդելբերգի բժշկական համալսարան, ողնուղեղի վնասվածքով մարդկանց վերականգնողական բուժման ուղղությամբ վերապատրաստում
1998թ․- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վերապատրաստվել է որպես վերականգնող թերապիստ
1997թ․- Մալթա, օկուպացիոն թերապիա և ֆիզիկական թերապիա տարեցների թեմայով վերապատրաստում
2003թ․- Մեծ Բրիտանիա, Քարդիֆի համալսարանական հիվանդանոց- ստորին և վերին վերջույթների ամպուտացիաների վերականգնողական բժշկության ուղղությամբ վերապատրաստում
2009թ․- Շվեյցարիա, Աուտիզմ ունեցող երեխաների բուժում և ուսուցում
2009թ․- Սլովենիա, Լյուբլյանայի վերականգնողական կենտրոն, վերականգնողական բժշկության գծով վերապատրաստում
2011թ․- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կալիֆորնիա-Ջրաբուժություն
Աշխատանքային գործունեություն
1991-1999թթ․- ք․Երևան, Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի կրթական մասի հիմնադիր ղեկավար
1999թ․ -Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի հրավերով տեղափոխվել է Արցախ, հիմնադրելով Ստեփանակերտում «Համաշխարհային քրիստոնեական համերաշխության վերականգնողական կենտրոն»
2002թ․-ից Ստեփանակերտի «Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն
2023թ. մարտի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է ԱՀ Առողջապահության նախարար
Պարգևներ
Պարգևատրվել է տարբեր շնորհակալագրերով
2012թ․ Լոնդոնի Tearfund միջազգային կազմակերպության կողմից շնորհվել է Inspired Individual կոչումը
2015թ․նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
Այլ տվյալներ
1985-1987թթ.- ծառայել է Խորհրդային բանակում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը մարտի 13-ին դիմում էր ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու համար:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մարտի 14-ի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: