Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը պատասխանել է «СЭ»-ի հարցին, թե ինչպես է ընթանում «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի` հայկական անձնագիր ստանալու գործընթացը։
«Տիկնիզյանի հայկական անձնագրի հետ ամեն ինչ կարգին է։ Նա կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Խաղացողը երկիր ժամանելուն պես հայկական անձնագիր կստանա»,- «СЭ»-ին հայտնել են Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունից:
Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մարտի 25-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպմանը մասնակցելու համար։