
Վաղը կեսօրից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտնի իր հրաժարականի մասին։ Այս մասին գրում է irakanum.am֊ը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հարցման ի պատասխան Երևանի քաղաքապետարանից այսօր չեն հերքել քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
«Այս պահի դրությամբ մենք որևէ նոր զարգացման կամ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունենք, չենք կարող հերքել կամ հաստատել: Փոփոխություն լինելուն պես պաշտոնապես կհայտարարվի»,-մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից: