Արագածոտնի մարզպետի կինը պաշտոն կստանա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձեւավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է։

Դեռեւս տնօրեն Արմինե Հեպոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ ուրբաթ օրը կամ երկուշաբթի նոր ձեւավորված կառույցի տնօրեն է նշանակվելու։ Թե ով՝ ասաց, որ տեղյակ չէ․ «Ըստ էության, խոշորացվելու է, համայնքների տնօրեններն այդուհետ կլինեն վարչական պատասխանատուներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս