Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Այն ներկայացնում ենք ստորև.

Հիշեցնենք՝  մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Թուրքիա խաղը, այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից:

Ավելին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են:




Լրահոս