Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին եւ նրա հետ քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին:




Լրահոս