
Մարտի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Կարին գյուղի ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 31-ամյա, 36-ամյա և 37-ամյա երեք տղամարդու։
Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակչի մեքենայում ծալովի խզակոթով ինքնաձիգ ու ռազմամթերք կար։
Տղամարդիկ ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։