
Փետրվարի լույս 17-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործունեություն ծավալող շուրջ 20 ժամանցի վայրեր։
Այդ հաստատություններից 16-ը գործունեություն է ծավալել առանց համապատասխան փաստաթղթերի։
Օրինախախտումների փաստերով հարուցվել են վարչական վարույթներ։
Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։