ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել Հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը:
Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ կարող են անցկացվել միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված Ստուգումների ծրագրի և քաղաքացիներից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների հիման վրա:
Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը: