Քիչ առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային. տանում են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին եւ տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու: Մեզ հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին այսօր հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր և վառարանը վառել, ինչի հետևանքով կացարանում հրդեհ էր բռնկվել: Նշենք, որ սպան այս պահին գտնվում է Մուրացան զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ կացարանի հրդեհից մահացել էին 15 զինծառայողներ:

Քնար Մանուկյան




Լրահոս