
Մեծ քաղաքական թիմ է, եւ անընդհատ հնարավոր է դերակատարների փոփոխություն,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո այլ պաշտոնանկությունների մասին հարցին, պատասխանեց Գալուստ Սահակյանը:
“Մենք գոհ ենք եղել Ալիկ Սարգսյանի աշխատանքից, նախագահն էլ է գոհ եղել, սակայն նրան նշանակելու ու ազատելու լիազորությունը նախագահինն է: Որոշվել է, որ պետք է կատարվի դերակատարների փոփոխություն”, – ասաց Գալուստ Սահակյանը` հրաժարվելով մեկնաբանել Ալիկ Սարգսյանի` այլ պաշտոնի նշանակման հարցը:Ի դեպ, շրջանառվում է ոստիկանապետին Տարածքային կառավարման նախարարի կամ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու լուրը: