Ազատ գյուղի կացարանում 15 զինվորներին կյանքից զրկելու գործով անցնող սպան կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշերը ժամը 2-ին դատարանը կայացրել է որոշում. Ազատ գյուղի կացարանում 15 զինվորներին կյանքից զրկելու գործով կալանավորվեց վառարանին բենզին լցրած սպա Եղիշե Հակոբյանը: Փաստաբան Հովսեփ Սարգսյանի խոսքով ապօրինի եւ չփաստարկված որոշում էր:

Նշենք,որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին եւ տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու: Մեզ հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան:

Հիշեցնենք, որ կացարանի հրդեհից մահացել էին 15 զինծառայողներ:

Քնար Մանուկյան




Լրահոս