Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Դ․-ն (ծնված 1979 թ․), Հ․ Ի․-ն (ծնված 1973 թ․) և Գ․ Ի․-ն (ծնված 1998 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։ Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հեռացրել քարը ճանապարհի երթևեկելի հատվածից։




Լրահոս