
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Մանուշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված։
Տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։