ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գայ գյուղի բնակիչը մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել. նա կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ի երեկոյան Վաղարշապատի բաժնի եւ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։

Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվել եւ, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին ։ Նախնական տվյալներով՝ նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել։ 46-ամյա տղամարդը կալանավորվել է։




Լրահոս