
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստուհիներ:
Նրանցից երեքը հաղթանակով մեկնարկեց: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել ֆինն Յոհաննա Պասիկանգասին: Մարիամ Մկրտչյանը սևերով հաղթել է ռումինացի Եկատերինա Պիրվուլեսկուին, իսկ Պոլինա Կոբակը սպիտակներով առավելության է հասել էստոնացի Մարգարետ Օլդեի նկատմամբ:
Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը մրցել են միմյանց հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Մեկնարկն անհաջող էր Աննա Սարգսյանի համար, ով սևերով պարտվել է հույն Մարինա Մակրոպուլուին:
Այսօր կկայանան 2-րդ տուրի մրցախաղերը: