Արևմտյան մի քանի երկրներ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ կուղարկեն. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կայացել է «Ռամշտեյն»-ի հերթական հանդիպումը (Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբ-նշում է ՏԱՍՍ-ը): Մեր ընկերներից կան նոր պաշտպանական փաթեթներ՝ Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից: Խոսքը վերաբերում է զենք- զինամթերքին, տանկերին և հրետանուն»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում տարածված տեսաուղերձում։
Այս շաբաթ արևմտյան մի քանի երկրներ հայտարարեցին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթների մասին: Այսպիսով, Կանադան տանկեր, հրթիռներ կփոխանցի հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Օտտավան նաև սկսել է Կիև ուղարկել «Leopard 2» տանկերի երկրորդ խմբաքանակը, որը նախապես խոստացվել էր։ Շվեդիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել «Archer» ինքնագնաց հրետանային կայաններ։ Էստոնիան իր հերթին դիպուկահար զենքի և տեխնիկայի խմբաքանակ կնվիրաբերի հատուկ ջոկատայիններին։ Դանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ կրոն (150 միլիոն դոլար) արժողության ռազմական օգնության նոր փաթեթ։