Իրավիճակն ավելի մտահոգիչ է, իսկ պետություններն Ադրբեջանի հետ գազի առևտուր են անում. Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

-Պարոն Ինյարիտու, ի՞նչ եք դուք մտածում արդեն Բերձորի միջանցքի՝ արդեն 100 օր փակ մնալուց հետո ստեղծված իրավիճակի մասին։

-100 օր բլոկադայից հետո, իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Բոլորս տեսնում ենք, որ Ադրբեջանն անտեսում է Միջազգային դատարանի որոշումը՝ բացելու միջանցքը և դեռ շարունակում է կատարել իր սադրանքներն ու սպառնալիքները։

-Այս իրավիճակում պատկերացնում եք, որ Հայաստանը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

-Արցախում հայ ժողովրդի համար խաղաղության պայմանագիրը և արդար ու մշտական ​​լուծումն իհարկե ցանկալի կլիներ, բայց, ցավոք, տեսնելով բռնակալ Ալիևի և նրա բռնապետության գործողություններն ու ուղերձները, այն այնքան էլ իրատեսական չի թվում։

-Այս 100 օրերի ընթացքում պատշաճ արձագանք չենք ստանում միջազգային հանրության կողմից։ Ըստ Ձեզ, որն է պատճառը։

-Կարծում եմ, որ միջազգային հանրության մեծամասնության ուշադրության կենտրոնում է միայն Ուկրաինան, իսկ մյուս կողմից էլ այլ պետություններ այս բուռն ժամանակներում Ադրբեջանի հետ գազի առևտուր են անում։ Իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս