
Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խումբն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ գործով որպես այդպիսին ցուցմունք տվող չի եղել՝ մեջբերելով միայն մեկ հովվի, ով ենթադրական ինչ-որ բաներ է ասել:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: