ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որ եկել է, ի՞նչ». ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցին, արձագանքել է. «Որ եկել է, ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկ, նա հռետորական հարց է տվել. «Ո՞ւ»։

Սիմոնյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը չի անում այն քայլերը, որ պետք է անի՝ ի ցույց դնելով իր բացակայությունը։ Սիմոնյանը նշել է, որ այդ այցերը չեն խանգարում, որ երկու օր անց Ադրբեջանը դիմի ագրեսիվ գործողությունների. «Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ, գնաց։ Թող գան, գնան. հարցը դրանով չի լուծվելու։ Իրանք կգան, կգնան, դա չի խանգարի երկու օր հետո որևէ գործողության։ Դրա փորձը մենք ունենք ավելի բարձր պաշտոնյանների այցելություններից հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս