
Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Արարատ Միրզոյանը իր բացման խոսքում հայտարարել է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի է բորբոքվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով և շարունակվող ռազմական պրովոկացիաներով՝ ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ հանդեպ։ Դրանք խախտում են նաև եռակողմ հայտարարությունը, ինչը բացահայտ է դարձնում այն, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը»։