2023 թվականի մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոններում գրանցվել է 947 զանգ, որից 10-ը՝ տեխնածին, 26-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանաման օպերատիվ խմբերի փրկարարները շաբաթվա ընթացքում արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 10 դռան և 7 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ մարտի 18-ին Ասկերան քաղաքում մեկ դեպք է գրանցվել։
Շահումյան փողոցում իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների վարած <> և <<ՎԱԶ 2107>> մակնիշի ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 17 ելք, իրականացրել հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
ԱԻ ծառայությունը կոչ է անում բնակչությանը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» ականազերծող կազմակերպության հետ շարունակում են իրականացնել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքները:
Մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 301 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Բնակչության կանչերի արձագանքմանը զուգահեռ, շարունակվում է ԱԻ պետական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումները, որն ամենօրյա դասընթացների տեսքով իրականացվում է ԱԻՊԾ տնօրենի հրամանով` տարվա պլանային միջոցառումների համաձայն։
Ներքին անվտանգության պատշաճ ապահովման, բնակչությանը օգնելու և սպասվող վտանգները կանխելու նպատակով, ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով: