Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:
«Քահրամանմարաշ նահանգի Էկինեզյու շրջանում ժամը 12:57-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է AFAD-ը։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։