
armlur.am -ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում, իսկ ավելի կոնկրետ Երեւանի կայարանի տարածքում: Տարեց կինը փորձել է հետիոտնի համար նախատեսված տեղով անցնել փողոցը, եւ այդ պահին նրան վրաերթի է ենթարկել Կամազ մակնիշի բեռնատարը: Դեպքի վայրում այդ պահին կագնած են եղել ՃՈ աշխատակիցներ, ովքեր անմիջապես չեն նկատել կատարավածը: armlur.am -ի թղթակցի հավաստմամբ տարեց կինը մարմնական վնասվածքներ է ստացել ոտքերի հատվածում: Լուսանկարը` armlur.am -ի թղթակցի: