Լուսանկարն արվել է Արարատ քաղաքի ճանապարհին
Ահա այսպիսի տեսարանի կարելի է ականատես լինել մարտի 8-ին։ Ի՞նչ իմանանք, գուցե ներսում անակնկալներ են։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ տուգանք է սահմանված աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում, եթե գործատուն սոցիալական վճարներ չի կատարում:
Հովհաննես Հունանյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի` 30 մայիսի 2005թ. ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով` եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, այս դեպքում գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին:
Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք՝ լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի՝ աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար` 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ունի հաշմանդամության կարգ եւ էպիկրիզով մոտենում է հիվանդանոց, այդ դեպքում ի՞նչ բժշկական օգնություններից կարող է օգտվել նա: Առանձին-առանձին խնդրում եմ գրել՝ որ կարգի դեպքում որ բուժօգնությունից կարող է օգտվել:
Հենրիկ Աբովյան (70 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետեւյալ իրավունքներն ու արտոնությունները.
- ընդգրկված են ՀՀ կառավարության՝ 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված՝ անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից:
- Ընդգրկված են ՀՀ կառավարության՝ 30.05.2019 թ. N642-Ն որոշմամբ հաստատված անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում, օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից: 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք կարող են օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից («Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթներով սահմանված):
- Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագրի (ԾԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ /պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ եւ այլն/ ստանալու իրավունք՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ ավելի մանրամասն բժշկական մասնագիտական տեղեկատվություն ստանալու համար դիմումատուն կարող է դիմել ՀՀ առողջապահության նախարարություն։