Եվրահանձնաժողովը Թուրքիային մեկ միլիարդ եվրո կհատկացնի, իսկ Սիրիային՝ ավելի քան հարյուր միլիոն եվրո՝ երկրաշարժից հետո այդ երկրների վերականգնման համար: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում՝ Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
«Ուրախ եմ հայտնել, որ միայն Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյով կաջակցի Թուրքիային երկրաշարժից հետո վերականգնման համար: Մենք նաև Սիրիային հատկացնում ենք մարդասիրական աջակցության և շտապ վերականգնման հաջորդ փաթեթը՝ 108 միլիոն եվրոյի չափով», – հայտնել Է նա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ միլիոնավոր մարդիկ անօթևան են մնացել և ապրում են վրաններում:
Նա հիշեցրել է, որ երկու երկրներում երկրաշարժը շուրջ 50 հազար մարդու կյանք է խլել՝ դառնալով տարիների ընթացքում տարածաշրջանում ամենախոշոր բնական աղետը: ԵՀ ղեկավարը շեշտել է, որ անհրաժեշտ է միջոցներ հավաքագրել վերակառուցման համար: ,Հարկավոր է կառուցել տներ, դպրոցներ և հիվանդանոցներ՝ սեյսմիկ անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան… Հանրային ծառայությունները և ձեռնարկությունները կապիտալի կարիք ունեն, որպեսզի վերսկսեն աշխատանքը, որպեսզի մարդիկ կարողանան գումար վաստակելե, – ասել է նա:
ԵՀ-ի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի երկրները, ինչպես նաև եվրոպական ֆինանսական կառույցները մտադիր են առանձին նվիրատվություններ կատարել։