ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Եգիպտոսում

 

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։

Տոնավաճառը համարվում է Եգիպտոսի ամենամեծ առեւտրային միջոցառումներից մեկը։ Տոնավաճառի եգիպտացի եւ օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, ապա արդյոք կա՞ շահութահարկի կանխավճարներ կատարելու անհրաժեշտություն:

Նելլի Խաչատրյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի՝ 13 հունիսի 2011թ. պարզաբանման համաձայն` գործունեություն ժամանակավոր (առնվազն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձեւով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո` մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների եւ դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Մարիաննա Մայրապետյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչեւ հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները՝ մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:




Լրահոս