ՄՊՀ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՇՈՒԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաեւ գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ եւ գնահատել միջազգային եւ տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը եւ վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

-վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։

– Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը եւ Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաեւ ԱՄՆ-ն, Ուկրաինան եւ Ռուսաստանի Դաշնությունը։

– ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է եւ օգտագործվում սննդային նպատակով։ 2021 թվականին արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի կողմից՝ կազմելով շուրջ 25,5 հազար տոննա, ներմուծումների 98 %-ն իրականացվել է ՌԴ-ից։

– Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ.-ին կազմել է 64,1%, իսկ 2021 թվականին՝ 64,6%:

– 2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։

– Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով՝ հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու եւ բացահայտելու նպատակով։

 




Լրահոս