Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մետր սահել ճանապարհամերձ հատված:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: