
ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային տրամադրել 350 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։
Օգնության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, HARM հրթիռներ, հակատանկային զինամթերք, գետային նավակներ և այլ սարքավորումներ։